Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում մեկնարկեց շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:
Մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվեց 73-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Հավելենք, որ առաջին տուրի բոլոր պարտիաներում գրանցվել է ոչ- ոքի:





































