ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել առաջիկա ֆինանսական տարվա բյուջեի նոր նախագիծը, գրում է BBC-ն:
Այն միջին խավին աջակցելու համալիր ֆինանսական միջոցներ է նախատեսում, որոնք հինված կլինեն կորպորացիաներից և ամենաունևոր ամերիկացիներից գանձված հարկերի վրա:
Բյուջեի նախագծում կիրառվել են այն գաղափարները, որոնք Օբաման առաջին անգամ հրապարակել է Կոնգրեսին ուղղված իր հունվարյան ելույթում:
Լրագրողները նշում են, որ նախագահը ձգտում է պաշտոնավարման վերջում ամրապնդել իր քաղաքական ծրագիրը, սակայն նա ամենայն հավանականությամբ կբախվի Կոնգրեսի վճռական դիրքորոշման հետ, որտեղ մեծամասնությունը հանրապետականներ են կազմում:











































