Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը դարձավ իտալական «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է The Telegraph-ը:
22-ամյա եգիպտացին բարեհաջող բուժզննում է անցել Լոնդոնում:
Նշենք, որ ֆուտբոլիստը դարձել է «մանուշակներ»-ի նախկին կիսապաշտպան Խուան Կուադրադոյի գործարքի մի մասը:
Հավելենք, որ Սալահն Իտալիայում հանդես կգա վարձավճարով:







































