Արաբական նոր «Ալ-Արաբ» հեռուստաալիքը, որը հիմնվել է Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ Բալիդ բին Էալալայի միջոցներով, հեռարձակումից ընդամենը մեկ ժամ անց անջատվել է, գրում է BBC-ն:
Կատարվածի պատճառներից մեկը քաղաքական է. հեռուստաալիքի առաջին հյուրերից մեկը Բահրենում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ է եղել: Սակայն «Ալ-Արաբ»-ի պաշտոնական տարբերակում նշվում է, որ խափանման պատճառները տեխնիկական և ադմինիստրատիվ են:
Ավելի վաղ նոր հեռուստաալիքի ներկայացուցիչները խոստացել են, որ «Ալ-Արաբը» որևէ քաղաքական գիծ չի ներկայացնի և օբյեկտիվորեն կլուսաբանի Մերձավոր Արևելքի և դրա սահմաններից դուրս իրադարձություններն ու խնդիրները:









































