«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վինսենտ Կոմպանին վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի խաղարկության՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում, հայտնում է The Guardian-ը:
Կոմպանին կարող է բաց թողնել իր թիմի առաջիկա երկու հանդիպումները: Նրա մոտ, ըստ նախնական կանխավարկածի, ազդրի մկանի վնասվածք է:
Նմանատիպ վնասվածք Կոմպանին արդեն մի քանի անգամ ստացել է նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև անցած ամառ թիմի մարզական հավաքի ընթացքում:







































