Նույնասեռական ամուսնությունների հազարավոր կողմնակիցներ Փարիզում ցույցի են ելել՝ աջակցելու այդպիսի ամուսնությունների օրինականացման կառավարության նախագծին։ Այդ նախագիծը հասարակական մեծ արձագանք է ունեցել Ֆրանսիայում, հաղորդում է Agence France-ը։
Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները հանդես են եկել «Հավասար իրավունքներ» կարգախոսով։ Այս ցույցը նրանք կազմակերպել են ի պատասխան հունվարի 13-ին Փարիզում տեղի ունեցած ցույցի, որին մասնակցել էր նույնասեռական ամուսնության ավելի քան 100.000 հակառակորդ։
Ֆրանսիայում թույլատրվում են նույնասեռական զույգերի քաղաքացիական միությունները։ Նախագահ Օլանդը առաջարկել է օրինականացնել այդ ամուսնությունները։
Դրան դեմ են կաթոլիկ եկեղեցին և պահպանողական որոշ քաղկուսակցություններ։ Nouvel Observateur ամսագիրը հրապարակել է հարցումների տվյալներ, որոնց համաձայն՝ հարցվածների 56 տոկոսը կողմ է նույնասեռական ամուսնություններին, 50 տոկոսը դեմ է, որ նույնասեռ զույգերը երեխա որդեգրեն։









































