Իտալացի հանրահայտ գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վերաբերյալ:
Ռայոլան մի շարք հանրահայտ ֆուտբոլիստների գործակալ է, ինչպես օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Մարիո Բալոտելին:
«Գվարդիոլան Իբրահիմովիչին հրավիրեց «Բարսելոնա», բայց շատ վատ վարվեց Զլատանի հետ: Պեպը գերազանց մասնագետ է, բայց զզվելի անձնավորություն»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Gazetta dello Sport-ը:









































