Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ ռաունդի հերթական խաղում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվել էր «Օլդհեմ»-ին:
Առաջին հայացքից թույլ թվացող մրցակցի դեմ խաղին «մերսիսայդցիները» չէին կարողացել անհրաժեշտ կերպով տրամադրվել, իսկ մրցակիցը համառ պայքար ցույց տվեց:
Ի վերջո, «Լիվերպուլ»-ը միայն երկու գոլ խփեց, սակայն սեփական դարպասը բաց թողեց 3-ը ու պարտություն կրեց:
«Օլդհեմ» – «Լիվերպուլ»՝ 3:2
Գոլերը՝ Սմիթ, 2՛, 45՛, Բաբարա, 48՛ – Սուարես, 17՛, Ալեն, 80՛









































