Աշխարհում ամենահայտնի տորենտ-թրեքերը՝ The Pirate Bay կայքը, որը թույլ է տալիս օգտատիրոջը փոխանակել ոչ միշտ օրինական ֆիլմեր, երաժշտություն ու ծրագրեր, վերադարձել է օնլայն: Այն իր աշխատանքը դադարեցրել էր շվեդական ոստիկանության ստուգումներից հետո, հայտնում է TorrentFreak-ը:
The Pirate Bay-ը «վերակենդանացել է» thepiratebay.se նոր դոմենում, իսկ գլխավոր էջին ծովահենային նավի փոխարեն հիմա փյունիկն է:
Ըստ TorrentFreak-ի՝ տվյալների կորուստը կայքի «վերաբեռնավորումից» հետո նվազագույն է:
Կայքի էջերին դեռ չի հայտնվել գովազդը, սակայն այն գործում է այնպես, ինչպես նախկինում՝ ինտերֆեյսը մնացել է նախկինը, ակտիվ են նաև ավելի վաղ գրանցված օգտատերերի հաշիվները:









































