Մադրիդի «Ռեալ»-ը այսօր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կարողացավ 4:0 հաշվով ջախջախել մերձմադրիդյան «Խետաֆե»-ին:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն, ում մարզադաշտում աջակցում էին ամենասիրելի մարդիկ՝ մայրն ու որդին՝ Քրիշտիանու Ռոնալդու Կրտսերը:
Ի նշան դրա՝ Քրիշտիանուն իր գոլերը նվիրեց հենց հարազատներին:






































