Բարձր տեխնոլոգիաների շնորհիվ մեզ շրջապատող իրերը դառնում են ավելի փոքր, ավելի բարակ և ավելի թեթև:
Այս միտումը պաշտպանում է ամերիկյան Central Standard Timing ընկերությունը, որը ստեղծել է աշխարհում ամենաբարակ ժամացույցները:
Ձեռքի այս յուրօրինակ ժամացույցները ստացել են CST-01 անվանումը: Նրանց հաստությունը 0,8 մմ է, քաշը` 12 գրամ: Մարտկոցը լիցքավորվում է 10 րոպեում, սակայն աշխատում է մեկ ամիս:
Քանի որ արտադրողների նպատակը եղել է որքան հնարավոր է բարակ ժամացույց ստեղծելը, այդ պատճառով դրա վրա որևէ կոճակ կամ դետալ չկա: Ժամացույցի լիցքավորումը կատարվում է հատուկ սարքի միջոցով:
Այժմ սարքը գտնվում է վերամշակման փուլում: Central Standard Timing ընկերությունը պատրաստվում է նման ժամացույցների սերիական արտադրություն իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է 200 հազար դոլար: Փորձագետները կանխատեսում են, որ այս ծրագիրը կարող է ավելի քան 3 մլն դոլար ներդրում գրավել:
CST-01-ի գինը կկազմի մոտ 170 դոլար: Ժամացույցները կլինեն միայն սև և սպիտակ:









































