ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել միջազգային վարկանիշային Moody’s գործակալության դեմ՝ կապված 2008-ի ֆինանսական ճգնաժամից առաջ հիփոթեքային պարտատոմսերի վարկանիշների ուռճացման հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ վերջին ամիսներին նախարարության ներկայացուցիչները հանդիումներ են ունեցել Moody’s-ի մի շարք նախկին ղեկավարների հետ՝ բացահայտելու արժեթղթերին վարկանիշներ շնորհելու մեխանիզմը։ Նրանք մասնավորապես ցանկացել են իմանալ՝ չի՞ խախտել արդյոք գործակալությունը 2004-2007թթ. սեփական չափորոշիչները՝ հանուն հաճախորդների գրավման։
Հետաքննությունը դեռևս վաղ փուլում է։




































