2015թ. հունվարին Իրաքում ռազմական հակամարտության հետևանքով զոհվել է 1375 մարդ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Կազմակերպության տվյալներով` մեկ ամսվա ընթացքում վիրավորվել է 2.2 հազար մարդ: Զոհերի ամենաշատ թիվ գրանցվել է երկրի մայրաքաղաք Բաղդադում:
Զոհերի թվում են 790 խաղաղ բնակիչ, մյուսները իրաքյան բանակի զինծառայողներ են:
Հիշեցնենք, որ Իրաքում բանակը մարտեր է մղում ԴԱԻՇ-ի դեմ:








































