Հարավային Կորեայում՝ մայրաքաղաք Սեուլի կենտրոնում, վեհորեն ձգվում է ամենաերկար կամուրջ-շատրվանն աշխարհում՝ Banpo Bridge Moonlight Rainbow Fountain անվանումով: Այն ռեկորդակիր է դարձել շնորհիվ 10.000 լուսարձակների: Դրանք լույս են արձակում ջրի տակից՝ րոպեում 190 տոննա տարողությամբ շիթերի միջոցով, հաղորդում է Mirfaktov-ը:
Բացի դրանից՝ լուսարձակումն ունի տարբեր գունային գամմաներ, որոնք փոփոխվում են օրվա ընթացքում: Ամենագեղեցիկը, սակայն, գիշերային շոուն է, որը սկսվում է երեկոյան ժամը 8-ից հետո:








































