Չինաստանում գործող քամու էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 2012-ին հասցվել է 60.83 մլն կիլովատտի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Էներգիայի վերականգնվող աղբյուրների ուսումնասիրման չինական հասարակությանը կից Քամու էներգետիկայի հանձնաժողովի տվյալները:
Անցած տարի էլեկտրացանցերին են միացվել ընդհանուր հաշվով 14 մլն կիլովատտ հզորությամբ քամու նոր էնեգաբլոկներ: Այսպիսով՝ երկրում գործող քամու բոլոր էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմում է 60.38 մլն կիլովատտ, իսկ նրանց արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը՝ 100.4 մլրդ կՎտ/ժամ:
Այս ոլորտն էլ զերծ չէ խնդիրներից. դրանցից են պահանջարկի անկումը, արտահանման առևտրային արգելքները:
Չինաստանը քամու էներգիայով օբյեկտների ընդհանուր հզորությամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Երկրի կառավարությունը ծրագրում է մինչև 2015 թվականը քամու էներգաբլոկների հզորությունը հասցնել 100 մլն, իսկ 2020-ին՝ 200 մլն կիլովատտի:









































