ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանատվություն է կրում միջուկային բանակցությունների ձախողման համար: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը` վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին:
«ԱՄՆ նախագահը չի կարողնաում ներքին խնդիրների հետ կապված հիմնավոր որոշումներ ընդունել»,- ասել է Լարիջանին` հավելելով, որ Իրանի ժողովուրդն ու վարչակազմը բավական մեծ ճկունություն են ցուցաբերել բանակցություններում:
Խոսնակի խոսքերով` Իրանը երբեք չի ընդունի ամերիկյան կողմից ներկայացվող անհեթեթ պահանջները:
«Նախագահ Օբաման պետք է հասկանա, որ Իրանը երբեք չի հանձնվի, և ԱՄՆ-ի վարած սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել ողջ բանակցային գործընթացի ձախողմանը»,- ասել է Լարիջանին:










































