Շվեդական Volvo Trucks ընկերությունը կարող է դառնալ ծանր բեռնատարներ արտադրող աշխարհում ամենախոշոր ընկերությունը: Դրա համար ընկերությունը մտադիր է ձեռք բերել չինական Dongfeng ընկերության ակտիվների 45 տոկոսը: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Ընկերության հաջորդ քայլը կլինի գերմանական բեռնատարներ արտադրող Daimler ընկերության հետ միավորվելը:
Ներկայումս Volvo Trucks-ը աշխարհում բեռնատարներ արտադրող երրորդ ընկերությունն է:
Ընկերությունն արդեն համաձայնագիր է ստորագրել Dongfeng Motor Group-ի հետ՝ 45 տոկոսը գնելու մասին: Գործարքի արժեքը 900 մլն դոլար է, այն իր ավարտին կհասցվի 12 ամիսների ընթացքում:











































