Այսօրվա ավտոերթի ոստիկանական ծեծից հետո կտրուկ վատացել է Ժիրայր Սեֆիլյանի ինքնազգացողությունը:
«Նա ուժեղ ծակոցներ ունի որովայնի ձախ մասում: Այս պահին նրան տեղափոխում են Վայքի հիվանդանոց»,- այս մասին տեղեկացնում են Հիմնադիր խորհրդարանի Facebook-ի էջում:
Հիշեցնենք, որ այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները ավտոերթ էին իրականացրել դեպի Արցախ, սակայն ճանապարհին ոստիկանական հագուստով անձինք հարձակվել և դաժանաբար ծեծի էին ենթարկել երթի մասնակիցներին, ինչի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, վնասվել էին նաև ավտոմեքենաներ:








































