Բրյուս Ջեների վերջին լուսանկարները առաջացնում են շատ հարցեր ու քննարկումներ: Շատերը նկատել են, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը և նախկին մարմնամարզիկ Քրիս Ջեները ավելի շատ է նմանվում կնոջ:

Օրերս ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը People ամսագրին հաղորդել է, որ շուտով Բրյուսը վերջնականապես կփոխի սեռը:
«Բրյուսը կնոջ է վերածվում: Նա վերջապես երջանիկ է, և նրա ընտանիքը աջակցում է նրա ընտրությունը: Ահա թե ինչու է հիմա նման բան անելու ճիշտ ժամանակը»,- ասել է աղբյուրը:

Բացի այդ, հայտնի է, որ 65-ամյա Ջեները փաստագրական ֆիլմ է նկարահանում այդ փոփոխության մասին:
«Ֆիլմը կցուցադրվի այն ժամանակ, երբ Բրյուսը պատրաստ լինի պատմել այդ մասին»,- հավելել է աղբյուրը:











































