Բելֆաստում տղամարդուն գլխից գնդակահարել են արագ սննդի կետի մոտ՝ հայտնում է The Telegraph-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում: Հարձակվողը գտնվել է Vauxhall Astra մեքենայում: Նա մի քանի անգամ կրակել է արագ սննդի կետի հարևանությամբ գտնվող տղամարդու վրա, որը դրա հետևանքով ստացել է գլխի հրազենային վնասվածք:
Ավելի ուշ ոստիկանները գտել են կասկածյալի ավտոմեքենան, հանցագործի որոնումները շարունակվում են:
Տուժածը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:









































