Saturday, 04 05 2024
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ

Արևմուտքը պետք է առաջնայնություն դարձնի ԼՂ հակամարտության կարգավորումը. Մեթյու Բրայզա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը միայն այն դեպքում կարող է փոխվել, եթե ԱՄՆ-ը, ԵՄ անդամ երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան բարձր ակտիվություն ցուցաբերեն այդ հարցում: Այս մասին ուրբաթ ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով՝ անդրատլանտյան համայնքի երկրները պետք է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը դարձնեն իրենց գլխավոր առաջնայնությունը, այդ հարցը քննարկեն Ռուսաստանի հետ և այդ երկրին բացատրեն, որ եթե նա հետաքրքրված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններով, պետք է նպաստի բեկմանը հակամարտության կարգավորման գործում, գրում է Trend-ը:

Բրայզան նշել է, որ Արևմուտքը ներկայումս չի կարող իր ուշադրությունը լիովին կենտրոնացնել ԼՂ հակամարտության կարգավորման վրա Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով:

«Ներկայումս լավ բազա է ստեղծվել այդ գործընթացում շուտափույթ բեկման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբին հաճախ քննադատում են, որ նա որևէ տեսանելի արդյունքի չի հասել, բայց դա այդպես չէ: Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ որոշել է բանակցությունների շրջանակը: 2008թ. համաձայնություն ձեռք բերվեց Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները հիմնված են փոխզիջման վրա և Ադրբեջանին հնարավորություն են տալիս վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»,- Trend-ի հաղորդմամբ՝ ասել է Բրայզան:

Բրայզայի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բավարար քաղաքական աջակցություն չեն զգում Արևմուտքի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ ղեկավարության կողմից, որպեսզի կարողանան իրենց ժողովուրդներին բացատրել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխության մասին մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունները՝ Բրայզան նշել է, որ անհնար է համարում Թուրքիայի և Գերմանիայի ընդգրկումը Մինսկի խմբում:

Նրա խոսքով՝ Հայաստանը Թուրքիային երբեք չի ընդունի որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ: «Դա հնարավոր կլինի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման պայմանով, բայց դա ձեռնտու չի լինի Ադրբեջանին: Ադրբեջանը թույլ չի տա, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Ավելին՝ Հայաստանը Թուրքիայից վախենում է ինչպես աշխարհի ոչ մի ուրիշ երկրից: Հայաստանը թույլ չի տա, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ դառնա»,- ասել է նա:

Բրայզայի խոսքով՝ Գերմանիան ևս չի կարող նշանակալի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում: «Ես չգիտեմ՝ ով և ինչու է Գերմանիային (որպես միջնորդ) առաջարկել, և այդ երկիրն ինչպես կարող է օգնել նշված հարցում: Կարծում եմ՝ ԵՄ-ն, որպես այդպիսին, շատ ավելի արդյունավետ կլինի, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի գործընկերն է»,- ասել է նա:

Բրայզան նշել է, որ ընդհանուր առմամբ շատ ավելի արդյունավետ կլիներ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանել բանակցային գործընթացից՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հնարավորություն տալով խոսել առանց միջնորդների:

«Այլևս միջնորդների անհրաժեշտություն չկա, և կողմերը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել, որոնք կզբաղվեն հանդիպումների կազմակերպման հարցով: Անտրամաբանական է թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, որում ընդգրկված է Ռուսաստանը, ով չի ձգտում հակամարտությունների կարգավորման: Կարևորը՝ որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ուղիղ խոսեն: Հիմա շատ հեշտ է միջազգային միջնորդներին մեղադրելը, բայց միջնորդները ոչինչ չեն որոշում, նրանք միայն լուծման ուղիներ են առաջարկում»,- ասել է Բրայզան:

Նրա խոսքով՝ մի կողմից՝ Հայաստանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը տարածքային պլանով: Մյուս կողմից՝ պահպանվում են անվտանգության ու տնտեսական կորուստների սպառնալիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում