ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ռեփ-պրոդյուսեր Մերիոն Նայթին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ռեփերը մեղադրվում է իր պիկապով մարդուն մահացու վրաերթի ենթարկելու, իսկ հետո դեպքի վայրից անհետանալու մեջ:
Նայթին կալանքից ազատելու համար նշանակվել է 2 մլն դոլար գրավ: Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը պատահաբար է վրաերթի ենթարկել մարդուն՝ փախչելով փողոցային հանցագործներից:













































