Թուրինի «Յուվենտուս»-ը պայմանագիր է կնքել Կոլումբիայի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդրես Տելյոյի հետ, տեղեկացնում է AFP-ն:
Ըստ աղբյուրի` 18-ամյա կիսապաշտպանը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «ծեր սենյորա»-ի երկրորդ թիմում, որից հետո կմիանա հիմնական թիմին:
Հավելենք, որ Տելյոն մինչ այդ հանդես էր գալիս կոլումբիական «Էնվիգադո» ակումբում:








































