Ժամանակակից ամենահարուստ փոփ-աստղերից մեկը՝ Բեյոնսեն, իր ծննդավայրում՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում մոր՝ Թինայի համար ձեռք է բերել 6 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, հաղորդում է Spletnik-ը: Բացի 6 ննջասենյակից՝ տունն ունի 16 լոգասենյակ, մեծ խաղասրահ, մասնավոր կինոթատրոն, վերելակ, 3 խոհանոց, լողավազան և հետնաբակ:
Նախկինում այս «դղյակը» տարբեր արարողությունների, հատկապես՝ հարսանիքների համար տրվում էր վարձակալությամբ: Սակայն այժմ այնտեղ կբնակվի 58-ամյա Թինա Նոլուզը և, ըստ երևույթին, միայնակ, քանի որ 2011թ. ամուսնալուծվել է ամուսնուց:











































