«Բանանց»-ում փորձաշրջան է անցնում սլովակյան «Սլովան Բրատիսլավա» ակումբի նախկին կենտրոնական պաշտպան Թոմաս Բագին:
Նա 23 տարեկան է, հասակը՝ 188 սմ, քաշը՝ 71 կգ: Խաղացել է Սլովակիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բանանց»-ը խզել է պայմանագիրը թիմի 3 ֆուտբոլիստների հետ: Երկկողմանի համաձայնությամբ ակումբից հեռացել են Արտաշես Առաքելյանը, Գարեգին Մաշումյանը և Գևորգ Կարապետյանը:
«Բանանց»-ի մամլո ծառայություն








































