Ուկրաինայի Կոլոմիա քաղաքի բնակիչ Ալեքսեյ Գուցուլյակը ռեկորդ է սահմանել՝ մերկ պառկելով ձյան տակ։ Գուցուլյակը ձնակույտի մեջ պառկել է 1 ժամ 20 րոպե՝ 20 րոպե ավելի նախորդ ճապոնացի ռեկորդակրից։
Գուցուլյակի խոսքերով՝ ինքը ձյան տակ տիբեթցի վանականի պես ներհայեցողություն (մեդիտացիա) է կատարում և պատկերացնում է ամառ։ Նա ասել է, որ այդպիսի արդյունքի կարելի է հասնել երկար և հետևողական մարզումներից հետո, սակայն կոփումը կենսաուժ և առողջություն է պարգևում։
УНИАН-ը հաղորդում է, որ ռեկորդը սահմանվել է հունվարի 25-ին Կոլոմիայում և հավակնում է Գինեսի գրքում գրանցվելու։
Ավելի վաղ նույնպես Գուցուլյակը նման փորձ է արել, սակայն ձյան տակ մնացել է 34 րոպե 4 վայրկյան, որի համար ստացել է «Ուկրաինայի ռեկորդների գրքի» արտոնագիր։









































