Թուրքիայում առաջին Patriot ԶՀՀ-ն մարտական հերթապահության է անցել։ Այս մասին այսօր ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը հայտարարություն է տարածել։
Խոսքը Նիդեռլանդներից բերված մարտկոցի մասին է։ ՆԱՏՕ-ի հայտարարությունում ասված է, որ այս համալիրը Ադանա քաղաքը կպաշտպանի հրթիռային սպառնալիքից։
ՆԱՏՕ-ն թուրքիա է ուղարկել Patriot-ի վեց մարտկոց։ Մնացած ԶՀՀ-ները Թուրքիա կբերվեն մոտ օրերս, ասված է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարությունում։
Թուրքիան իր սահմանի մոտ ԶՀՀ-ներ տեղադրելու առաջարկ է արել ՆԱՏՕ-ին նոյեմբերին, երբ Սիրիայի սահմանի մոտ մի շարք միջադեպեր են գրանցվել։ ՆԱՏՕ-ն համաձայնությունը տվել է դեկտեմբերին։ Մարտկոցները տրամադրվելու են Նիդեռլանդների, ԳՖՀ-ի և ԱՄՆ-ի կողմից, ակնկալվում է, որ ԶՀՀ-ները Թուրքիայի տարածքում կմնան ամբողջ տարվա ընթացքում։





































