Դերասանուհի Եվա Գրինը դարձել է համաշխարհային առաջատար բյութի ընկերություններից մեկի՝ L’Oreal Professionnel-ի նոր դեմքը, հայտնում է spletnik.ru-ն:
Հայտարարվել է, որ 2015թ. 34-ամյա դերասանուհին կգովազդի մազերի խնամքի միջոցները:
«Որպես դերասանուհի՝ ինձ համար շատ կարևոր է իմ մազերի վիճակը: Անհրաժեշտ է հիանալի հարաբերություններ ունենալ սեփական վարսավիրի հետ, որպեսզի միասին ստեղծեք կրեատիվ սանրվածքներ: Իմ վարսավիրը, բնակաբանար, օգտագործում է L’Oreal Professionnel-ի միջոցները, որն առաջատար է մազերի միջոցի խնամքի հարցում: Ես շատ ուրախ եմ, որ ինձ համար սկսվում է այդ նոր արկածը»,- ասել է դերասանուհին:
Ընկերությունը թողարկել է իր առաջին հոլովակը, որտեղ Եվային ներկայացրել է որպես աստղային նոր դեսպան:












































