Հայդի Քլումը ժամանել էր Սիդնեյի David Jones առևտրի կենտրոն, որտեղ բացվել էր Heidi Klum Intimates ներքնազգեստի նրա հավաքածուի խանութը՝ հայտնում է ELLE-ը:
41-ամյա գերմանացի թոփ-մոդելը ցուցադրել է իր գեղեցիկ երկար ոտքերը Rachel Gilbert-ի սև ժանյակավոր կարճ զգեստով, որի տակից երևում էր մոդելի կարմիր կրծկալը: Զգեստի հետ նա ընտրել է ժանյակապատ կոշիկներ ու ծաղկի տեսքով մատանի:
Թեթև դիմահարդարումը ընդգծել է Քլումի բնական գեղեցկությունը: Դասական սանրվածքը ամբողջացրել է մոդելի կերպարը:












































