Ճապոնական շինարարական ընկերությունը տան նախագիծ է ներկայացրել, որը կատարելապես հարմար է մեծ թվով կատուներ պահելու համար:
Ինչպես նշում է The Japan Daily Press-ը, տանը ապահովված են տնային կենդանիների բոլոր պահանջները և նրանց առօրյան:
Asahi Kasei ընկերությունը մասշտաբային հետազոտություններ է անցկացրել` ուսումնասիրելով կատուների ցանկությունները և կառուցել է տուն, որը հագեցած է ննջարաններով և ինքնամաքրվող նավակներով, զբոսանքի համար նախատեսված այգիով և պարիսպով, որը թույլ չի տա կատուներին լքել տունն ու կորել:
Ընդ որում` սեփականատերերի կարիքները ևս հաշվարկված են: Տունը հագեցած է տեխնիկայի վերջին նորույթներով, պատերը, հատակը և կահույքը պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք կայուն են կատուների չանչերի հասցրած վնասվածքների նկատմամբ և հեշտությամբ մաքրվում են:











































