Ջասթին Բիբերը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երկրպագուներից ներողություն է խնդրում անցած տարվա ընթացքում իր վատ վարքի համար, գրում է Spletnik.ru-ն:
Տեսանյութը հայտնվել է այն բանից հետո, երբ երգիչը հայտնվել է Էլեն Դեջեներսի հայտնի շոուին:
«Ես ցանկացել եմ հրապարակել այս տեսանյութը, քանի որ ուզում եմ ցույց տալ, թե ինչ եմ զգում: Այսօր ես եղել եմ Էլենի շոուին: Նա հիասքանչ է, և նրա ծննդյան օրն էր, սակայն ես հուզվում էի: Ինչո՞ւ: Քանի որ վախենում էի, թե ինչ կարծիք կկազմեն իմ մասին մարդիկ:
Ես չէի ցանկանում այնպիսի ինքնահավան և մեծամիտի տպավորություն թողնել, ինչպիսին եղել եմ ամբողջ անցած տարվա ընթացքում: Ես այնպիսին չեմ, ինչպիսին ցույց եմ տալիս ինքս ինձ: Ես ուղղակի ցույց էի տալիս, որ այդպիսին եմ, որպեսզի թաքցնեմ այն, ինչ իմ ներսում է: Երաժշտության ոլորտում չափազանց երիտասարդ լինելը բարդ է: Եվ ընդհանրապես, մեծանալը դժվար է:
Շոուին ես ինձ անհարմար էի զգում: Ինձ թվում էր, թե բոլորն ինձ քննադատորեն են նայում: Սակայն ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ինձ համար միևնույնը չէ: Ես ուղղակի ուզում եմ բարի, նուրբ, փափուկ լինել, ինչպիսին իրականում կամ: Եվ թող ինձ փալաս անվանեն, ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ մայրս է դաստիարակել:
Շնորհակալ եմ բոլորին աջակցության և ինձ լսելու համար: Ես կփորձեմ ավելի լավը լինել: Շնորհակալ եմ»,- հայտարարել է Բիբերը:




http://youtu.be/0iUdZQjfX3Y








































