Իտալիայում տասնյակ ամրոցներ վաճառքի են հանվել, գրում է The New York Times-ը:
Վաճառվող ամրոցների սեփականատերերի մեծամասնությունը իտալացիներ են, ովքեր դրանք որպես ժառանգություն են ստացել, իսկ ահա գնորդների ճնշող մեծամասնությունը օտարերկրացիներ են:
Գնորդների 50 տոկոսը նախկին ԽՍՀՄ-ից են: Տեղի թանկարժեք անշարժ գույքով են հետաքրքրվում նաև Չինաստանը, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև արաբական երկրների քաղաքացիները:
Նրանք ամրոցներ են ձեռք բերում Տոսկանայում և պատրաստ են դրանց համար 6.75-7.85 միլիոն դոլար վճարել:
Շատ իտալացիներ, ովքեր ամրոցեր ունեն, դրանք շքեղ հյուրանոցների են վերածում, գրում է թերթը:











































