Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի` «Բայեր»-ի դեմ խաղից առաջ հույս է հայտնել, որ թիմը հաջող կմեկնարկի Բունդեսլիգայի երկրորդ շրջանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք գիտակցում ենք, որ մեզ բարդ ճանապարհ է սպասվում: Լավատեսորեն ենք տրամադրված: Այո, դժվար ժամանակներ ենք ունեցել, սակայն այժմ ամեն ինչ անցյալում է մնացել»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:







































