Հնդկաստանի Մումբայ քաղաքում ձերբակալել են Charlie Hebdo-ի ծաղրանկարները վերատպած թերթի խմբագիր Շիրին Դալվիին: Հետո նա ազատ է արձակվել գրավի դիմաց, հայտնում է The Times of India-ն:
Հաղորդվում է, որ ծաղրանկարները տեղ են գտել հունվարի 17-ի համարի առաջին էջին:
Մումբայի արվարձաններից մեկի բնակիչը, տեսնելով թերթը, ոստիկանությունում բողոքել է՝ նշելով, որ պատկերները վիրավորում են իր կրոնական զգացմունքները:





































