«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի հերոսները դարձել են հերթական ֆոտոնախագծի հերոսներ ու լուսանկարվել Glamour ամերիկյան ամսագրի համար՝ հայտնում է korrespondent.net-ը:
Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը, որոնք մարմնավորել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր հերոսներին, նաև հարցազրույց են տվել ամսագրին:
«Բավական սթրեսային իրավիճակ է՝ մերկ ու անկողնուն կապկպված տեսարանի նկարահանումների ժամանակ: Հետո հնչում է «նկարված է» բառը, բայց դու դեռ պառկած ես մերկ ու կապկպված»,- պատմել է դերասանուհին:
Իր հերթին, Դորնանը նշել է, որ սիրային տեսարաններն իրեն հեշտորեն չեն տրվել:
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 12-ին:
















































