ՈւԵՖԱ-ն ավարտել է «Լացիո»-ի` Եվրոպայի Լիգայի շրջանակներում 2012 թվականի նոյեմբերի 22-ին Հռոմում կայացած «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման հետաքննությունը և որպես պատժամիջոց կիրառել հռոմեական ակումբի մարզադաշտի 1-խաղյա պայմանական որակազրկում:
Հիշեցնենք` «Լացիո»-ի երկրպագուները հակասեմիթական կարգախոսներ են վանկարկել և տրիբունաներում ցուցադրել «Ազատություն Պաղեստինին» գրառմամբ պաստառ:
Խաղի նախորդ գիշերը Հռոմի բարերից մեկում հարձակում է կատարվել «Տոտենհեմ»-ի երկրպագուների վրա: Անգլիական ակումբի տասնյակ ֆանատներ մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել:









































