Sunday, 05 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից

«Նախագահը հենց գալիս ա, բոլորդ կանգնում եք ու ուժեղ ծափ եք տալիս, որ ջոկի, որ եկել ա»

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում ունեցավ Դավիթաշենի թիվ 189 դպրոցում, թերևս` առանց կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանի գիտության: Թե չէ վերջինս հաստատ թույլ չէր տա, ինչպես անում է մյուս թեկնածուների պարագայում:

«Առաջին լրատվական»-ի թղթակիցը երեկ քարոզարշավի մեկնարկից ի վեր առաջին անգամ հնարավորություն ունեցավ մասնակցելու ՀՀԿ թեկնածուի քարոզարշավին: Թեև պաշտոնապես հայտարարված էր, որ նախընտրական հանդիպում է լինելու դավիթաշենցիների հետ, հանդիպման մասնակիցների հետ մեր զրույցները պարզեցին, որ ներկա էին Դավիթաշենի ՀՀԿ կառուցի անդամները. ում հարցնում էինք, բոլորը ՀՀԿ-ական էին, այնպես որ` հանգիստ կարելի էր այն կուսակցական հավաք անվանել: Ընդ որում` պարզվեց, հիմնականում ՀՀԿ շտաբների աշխատակիցներ էին:

Մինչ նախընտրական հանդիպումը կսկսվեր, հանդիպման մասնակիցների հետ շփվելու բավական ժամանակ կար: Հանդիպումը նախատեսված էր ժամը 18-ին, սակայն մասնակիցներին ասել էին անձնագրերով ներկայանալ ժամը 17-ին: Իսկ Սերժ Սարգսյանը կես ժամից ավելի ուշացումով եկավ ու ներողություն չխնդրեց հավաքվածներից: Այնպես որ, ՀՀԿ-ի շարֆերն ուսերին գցած ու ՀՀԿ դրոշները ձեռքներին դպրոցի դահլիճում նստածները մինչ այդ արդեն ձանձրանում էին ու դեմ չէին լրագրողի հետ շփվելուն:

Դավիթաշենի թիվ 192 դպրոցի ուսուցչուհի, ՀՀԿ-ական Սառա Գասպարյանը եկել էր ապահով Հայաստանի ակնկալիքով, որ իր տղաներն ու թոռները ապահով Հայաստանում ապրեն: Մեր հարցին, թե անցած հինգ տարում ապրե՞լ են ապահով Հայաստանում, ուսուցչուհին պատասխանեց. «Կամաց-կամաց, հաջողությունները միանգամից չեն գալիս»: ՀՀԿ երիտթևի անդամ Մարինա Գևորգյանը նույնպես ակնկալիքներ ուներ: Չէինք հասցրել նրա հետ ավարտել խոսակցությունը, երբ մոտեցավ ՀՀԿ կրծքանշանով մի երիտասարդ ու հրահանգավորեց. «Ժողովուրդ, նախագահը հենց գալիս ա, բոլորդ կանգնում եք ու ուժեղ ծափ եք տալիս, որ ջոկի, որ եկել ա»: Ներկաներն այդպես էլ արեցին:

Հանդիպման կազմակերպիչներից էր Դավիթաշենի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր դարձած Արթուր Գևորգյանը, ով ժամանակ առ ժամանակ անհանգիստ այս ու այն կողմ էր գնում և ում հանդիպման վերջում Դավիթաշենը կառուցելու համար շնորհակալության խոսք ձոնեց ՀՀԿ-ական մի տիկին` հիշելով մուլտֆիլմի հերոս Չեբուրաշկայի հայտնի ճառը: Ներկա էր նաև Դավիթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարը, Դավիթաշենի երկրապահները, որոնց թերևս Մանվել Գրիգորյանն էր ուղարկել: Ինչպես հայտնի է, ԵԿՄ-ն նախորդ ընտրություններում սատարում էր ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն ԵԿՄ նախագահը շահավետ պայմաններով ցեղակրոն դարձավ և հիմա ԵԿՄ կառույցն ու այնտեղ մնացած երկրապահները սատարում են Սերժ Սարգսյանին:

«Եկել եմ խնդրելու, որ դուք ձեր քվեն տաք ինձ: Ես համարում եմ, որ քվեարկությամբ մենք պայմանագիր ենք կնքում»,- ներկաներին ասաց Սերժ Սարգսյանը: Թեև մի քիչ անհասկանալի է ՀՀԿ-ականներից քվե խնդրելու իմաստը: «Հինգ տարի առաջ էլ մենք պայմանագիր էինք կնքել, դրան հետևեցին տարիներ, որոնց ընթացքում մենք ձեզ հետ միասին հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր: Դիմակայեցինք մի քանի անկանխատեսելի ու բարդ մարտահրավերների: Մենք հաղթահարեցինք մեր երկրի ներսում եղած քաղաքական ճգնաժամը: Հաղթահարեցինք տնտեսական ճգնաժամը, որ գլոբալ ճգնաժամի մի մասն էր: Անցանք մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմի ճգնաժամի միջով: Ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին»,-դավիթաշենցիներին բացատրեց Սերժ Սարգսյանը` հավելելով, թե չի ուզում ամեն ինչ պայմանավորել ճգնաժամերով, սակայն այդպես էլ չասաց, թե ինչու հիմնականում չկատարվեցին հինգ տարի առաջ իր տված խոստումները:

Փոխարենը Սերժ Սարգսյանը խոստացավ որևէ մեկին «կուլակաթափ չանել»: Նրա խոսքերով` մեծ կապիտալը ամենուրեք ձգտում է մենաշնորհ ստեղծել, դա է տնտեսության օրենքը, և հենց դա կանխելու համար էլ գոյություն ունի պետությունը, հակառակ դեպքում կհաղթեն ջունգլիների, և ոչ թե քաղաքակրթության կանոնները:

«Բայց խնդրում եմ ասածս չշփոթել կուլակաթափության հետ: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին ճնշել, ունեզրկել և ունեցածը ուրիշներին բաժանել: Մենք պետք է հասկանանք՝ դրամը օրինական վարձատրություն է կատարված աշխատանքի և ձեռնարկված ռիսկի համար: Եղած դրամով պետք է ստեղծվի ազգային կապիտալը: Որքան էլ խեթ-խեթ նայենք խոշոր գործարարներին, մտածենք, որ անպայման նրանք մեզանից են գողացել այն, ինչ որ ունեն, այնուհանդերձ այդ խոշոր կապիտալով է ձևավորվում նաև մեր ազգային կապիտալը, և այն իր հերթին պետք է ներդրվի տնտեսության մեջ` ապահովելով, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծումը»,- բացատրեց նա:

Այնուհետև, չնայած Սերժ Սարգսյանն ասաց, թե կարող են ցանկացած հարց ուղղել, տպավորությունն այնպիսին էր, որ հարցերը նախապես պայմանավորված էին: Պարզվում է` դավիթաշենցիներին հետաքրքրում են, օրինակ, Եղեռնի 100-ամյակի միջոցառումների անցկացումը, արտերկրում հայկական հուշարձանների պահպանությունը, Ղարաբաղի հարցի դրական լուծումը: Իրենց սեփական խնդիրների հետ կապված հարցեր չունեին: Ոչ ոք, ինչպես, օրինակ, Քաջարանում, չհիշեց, որ Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ խոստացել էր երկու անգամ բարձրացնել թոշակները, աշխատավարձերը և այլն:

«Գիտեք այս անգամ ոնց որ մեզ էսպես սկուտեղի վրա մատուցում են, որ մենք կարողանանք անցկացնել լավագույն ընտրություններ»,- ներկաներին ասաց Սերժ Սարգսյանը` շտաբների ակտիվիստներին խնդրելով «որևէ ավելորդություն չանել, դրա կարիքը չկա»: Խոսքը, թերևս, ընտրակաշառք բաժանելու ՀՀԿ-ական ավանդույթին էր վերաբերում:

Վերջում եղան նաև պատասխան կենացային ելույթներ: ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ մի տիկին բոլոր դավիթաշենցիների անունից հայտարարեց, թե դավիթաշենցիները ընտրելու են Սերժ Սարգսյանին: «Դավիթաշեն համայնքի ողջ բնակչության անունից հայտարարում եմ, որ բոլորով Ձեր կողքին ենք և մեր ձայնը տալու ենք Ձեզ»,- ասաց ՀՀԿ-ական տիկինը` մինչդեռ ոչ ՀՀԿ-ական դավիթաշենցիները, թերևս, տեղյակ էլ չեղան, որ իրենց դպրոցներից մեկում հանդիպում էր կազմակերպվել Սերժ Սարգսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում