Կալիֆոռնիայի առողջության դեպարտամենտը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ էլեկտրոնային սիգարետները բարձրացնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը և առաջացնում նիկոտինից կախվածություն: Բժիշկները կոչ են անում դրանց տարածումը վերահսկել սովորական ծխախոտին հավասար՝ հայտնում է ABC News-ը:
Սակայն զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություններ կատարել միջին և հեռավոր ապագայում առողջության վրա դրանց ազդեցությունն ավելի լավ պարզելու համար:
«Էլեկտրոնային սիգարետները գուցե այնքան վնասակար չեն, որքան ավանդականները, բայց այնքան էլ անվնաս չեն»,- նշում է սանիտարական բժիշկ Ռոն Չափմանը:









































