Դնեպրոպետրովսկում 2014 թ. ուկրաինական Մայդանի առաջին զոհի՝ Սերգեյ Նիգոյանի անվան պողոտա է հայտնվել: censor.net.ua-ն, հղում անելով Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի մամլո ծառայությանը, հայտնում է, որ անվանակոչման որոշումն ընդունել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հունվարի 28-ին հերթական՝ 60-րդ նստաշրջանի ընթացքում:
«Նստաշրջանի ընթացքում պատգամավորները որոշում են ընդունել Կարմիրգվարդիական և Լենինյան շրջաններում Կալինինի պողոտան վերանվանել Սերգեյ Նիգոյանի պողոտայի»,- նշել են քաղաքապետարանում:
Սերգեյ Նիգոյանն ապրել է Դնեպրոպետրովսկի Բերեզնովատկա գյուղում:







































