Չեխիայի նախագահի թեկնածու Կարել Շվարցենբերգին զրկել են ընտրական ձայնից: Քաղաքական գործիչը մասնակցել է Պրահայից ոչ հեռու գտնվող ընտրատեղամասի քվեարկությանը: Քվեաթերթիկում նա իր անվան դիմաց նշում է կատարել, սակայն մինչ այն արկղի մեջ գցելը` մոռացել է դնել հատուկ ծրարի մեջ:
Առաջինը սխալը նկատել է լուսանկարիչներից մեկը, որը հետևել է քվեարկության ընթացքին: Նա շտապել է այս մասին հայտնել դիտորդներին, ու այնտեղ որոշել են, որ Շվարցենբերգի ձայնը չեն հաշվի: Անձամբ թեկնածուն շատ է վշտացել, սակայն անմիջապես արդարացել է՝ հայտարարելով, որ շփոթվել է տեսախցիկներից: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ինչպես հայտնի է, Չեխիայում տեղի է ունենում երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Քվեարկությունը տեղի է ունենում 2 օր ու կավարտվի այսօր երեկոյան:
Առաջին փուլին մասնակցել է 9 թեկնածու, որից երկրորդ փուլ են անցել Չեխիայի նախկին վարչապետ, 68-ամյա Միլոշ Զեմանն ու երկրի վարչապետ ու ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգը:









































