Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչում Մարիա Շարապովան երկու սեթում առավելության է հասել Եկատերինա Մակարովայի նկատմամբ:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 27 րոպե և ավարտվել է 6:3, 6:2 հաշվով:
Մրցաշարի եզրափակիչում Շարապովայի մրցակիցը կլինի Սերենա Ուիլիամս-Մեդիսոն Քիզ դիմակայության հաղթողը: