Monday, 06 07 2026
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

Հրանտ Բագրատյան՝ «Պաշտոնի մասին խոսակցություն չի եղել». մամուլ

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին Աչաջուր գյուղում քարոզարշավի ժամանակ «Առավոտ»-ը հարցրեց՝ Սերժ Սարգսյանն ունի վարչական, ֆինանսական, տեղեկատվական և այլ ռեսուրսներ, ինքը կարողանալո՞ւ է նախագահական ընտրություններում հաղթել:

– Ես կարծում եմ, որ ես կհաղթեմ: Շատ պարզ պատճառով: Գիտեք ինչ կա, ուրիշ ի՞նչ եք անելու, ուրիշ ի՞նչ ճար կա: Չգիտեմ, օրինակ՝ այս գյուղում ես տպավորություն ունեի, որ հիմնական մասը, տեսնում եք՝ սկզբից ինչքան դանդաղ, հետո ժողովուրդը հավաքվեց՝ 70, 80, մի 100 հոգի: Հետո տեսնում եմ հետաքրքրությունը հեռվում, մի քանի շարքով են, չէ՞, շարքերով հեռվում կանգնում են: Ես տեսնում եմ, որ այս մարդիկ հասկանում են, ընկալում են, որ ճիշտ բաներ եմ ասում: Հիմա իմ խնդիրն է սա, հանդես գալ, այս ձայները բերել-հավաքել: Ես հավատում եմ, որ այս ձայները կհերիքեն հաղթանակի համար:

Իսկ եթե չընտրվեք, հնարավո՞ր է, որ իշխանություններն առաջարկեն Ձեզ մի պաշտոն, և Ձեր գիտելիքները, Ձեր փորձը օգտագործեք:

 – Որևէ խոսակցություն պաշտոնի մասին չի եղել, ես պաշտոն չեմ ուզում: Ի վերջո՝ ես պատգամավոր եմ: Այն, որ այստեղ եմ ասում, այնտեղ էլ եմ կռիվ տալիս, այնպես չէ, որ ես թաքցնում եմ: Ես այն գործիչը չեմ, որ թույն է թափում և ասում է չարացած, վատ բան, այ, ես ավելի լավ բան գիտեմ, չեմ ասի: Ես ասում եմ՝ կարող են, թող անեն: Պաշտոնի մասին խոսակցություն չի եղել: Ես կարծում եմ՝ եթե անող լինեն, առանց ինձ պաշտոն տալու էլ էս բոլորը կարող են անել:

Իսկ եթե Ձեզ վարչապետի պաշտոն առաջարկե՞ն:

 – Մենք այդպիսի խոսակցություն չենք… Եթե-ներով մենք չենք խոսում: Մենք հիմա գնում ենք նախագահական ընտրությունների: Դա շտաբի կողմից պարզապես սխալ ուղերձ կլիներ հասարակությանը:

Ձեր և Լևոն ՏերՊետրոսյանի հարաբերությունները ինչպե՞ս են, վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել:

– Շատ լավ, շատ նորմալ: Վերջին անգամ հանդիպել ենք նոր տարուց մի քիչ առաջ, էլի կհանդիպենք:

ՀԱԿի անդամներն այստեղ՝ Իջևանում, Ձեզ սատարում են, իսկ ընդհանրապես սատարո՞ւմ են:

– Ընդհանուր առմամբ, ես չգիտեմ, թե քանի տոկոսը, ինձ թվում է՝ մեծ մասն է սատարում: Բայց կան մարդիկ, որոնք ասում են՝ եղբայր, մենք աշխատել ենք Տեր- Պետրոսյանի հետ, պարտավորված ենք զգում քո նկատմամբ կամ պարտավորված չենք զգում, կամ էլ դեռ համոզված չենք քո ճշմարտության մեջ: Շատ նորմալ եմ համարում: Նրանք պարտավոր չէին բոլորը մեկ մարդու նման ինձ աջակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում