«Հրապարակ»-ը գրում է՝ հաջողե՞լ են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Կառլեն Ալեքսանյանն ու քաղխորհրդի անդամ Ռադիկ Սարուխանյանը ԺՀ մակեյանական և մեհրաբյանական թևերի միջև կոմպրոմիսի հասնելու հարցում.
«Բանակցություններ ասելը մի քիչ շատ կլինի, որովհետև մենք 20 տարվա ընկերներ ենք: Նախ կցանկանայի իմանայիք, որ անցած 10 և էլի 5 տարիների պայքարի արդյունքում ամենաամուր կամքի տեր մարդն էլ որոշակի պրկվելու խնդիր կունենար, արդյունքում բոլորս դարձել ենք անհանդուրժող: Մեր դեպքում խնդիրն ավելի շատ այս և ոչ քաղաքական բնույթի է»: Իսկ կոմպրոմիսը «երկար գործընթաց է. ոչ մեկն առայժմ պատրաստ չէ զիջման: Մեծամասնությունը Մակեյանի կողմն է, Ղուկասն ու Պետրոսը (Գևորգյան) դեռ երկուսով են, կան որոշ տատանվողներ ևս»: