Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հարյուր տարի տևող ժխտողականությունը բերում է այլատյացության. Նաիրա Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Թուրքիայի քաղաքականության մասին.
Մենք բոլորս ցնցված էինք «Շաղլի Էբդո» ամսագրի դեմ իրականացված սարսափազդու հարձակումից, որ իրականացվեց Փարիզում: Սա ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող խոսքի ազատության դեմ ուղղակի բռնարարք էր: Այսօրինակ բարբարոսական ոճրագործությունները անընդունելի են, և մենք այն խստագույնս դատապարտում ենք:

Մեզ համար շատ ցավալի է, որ բարբարոսության այսպիսի դրսևորումները դարձել են կրկնվող: Ութ տարի առաջ՝ հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի մոտակայքում սպանվեց հայտնի թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը: «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», – սա էր այդ օրերի կարգախոսը: Հրանտ Դինքը սպանվեց իր հայացքների և Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը ասելու համարձակ քայլերի համար: Նա զոհ դարձավ թուրքական քարոզչամեքենայի, որը ամեն կերպ փորձում էր ներկայացնել նրան որպես Թուրքիայի թշնամի, ով վիրավորել էր թուրքական ինքնությունը: Այս իրադարձությունների ամբողջ շղթան շատ լավ համընկնում է Թուրքիայի` ժխտողականության ավանդական քաղաքականության հետ:

Այս քաղաքականության մեկ այլ օրինակ է Էրդողանի կառավարության ամոթալի փորձը ստվեր գցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա: Այսպիսով, Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են այս տարի նշել Առաջին Աշխարհամարտին Դաշնակիցների կողմից՝ 1915 թվականին Թուրքիայի տարածք ներխուժելու ռազմական գործողությունների 100-ամյակը: Տարեցտարի «բարելավելով» պատմությունը աղավաղելու գործիքները՝ Թուրքիան այս տարի առաջին անգամ է հենց ապրիլի 24-ին նշելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը, այն դեպքում, երբ այն սկսվել է 1915թ. մարտի 18-ին և տևել մինչև 1916թ. հունվարի վերջ: Պատմական փաստ է, որ Գալիպոլիում Դաշնակիցների զորքերի ափհանումը սկսվել է ապրիլի 25-ին, և այդ օրն են նշում ԱՆԶԱԿ-ի օրը Ավստրալիան և Նոր Զելանդիան: Ընդամենը երկու տարի առաջ՝ 2013-ին, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Առաջին համաշխարհային պատերազմի այս ճակատամարտի 98-րդ տարելիցը նշել էր մարտի 18-ին: Ինչ նպատակ է այն հետապնդում, եթե ոչ պարզ ու ստոր մի ցանկություն՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Մինչդեռ Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ունի սեփական ժողովրդի և համայն մարդկության առաջ, այն է՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը:

Չնայած իրենց նորարարական և թարմացված ժխտողականության քաղաքականությանը՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունները պետք է ընդունեն, որ խաղաղությունն ու բարեկամությունը պետք է նախ հիմնված լինեն սեփական անցյալը և պատմական արդարությունը ընդունելու քաջության հիման վրա: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ապագա սերունդներին փոխանցել իրական պատմությունը, այսպիսով հող նախապատրաստել հարևան ժողովուրդների միջև մերձեցման ու ապագա համագործակցության համար:

Ցավով պետք է եզրակացնել, որ հարյուր տարի տևող ժխտողականության քաղաքականությունը մեզ հանգեցրել է մի իրավիճակի, երբ «ցեղասպան» Իսլամական պետության բանակն իր ոճրագործ գործողություններ է իրականացնում կոտորածներիների նույն վայրում, որտեղ հարյուր հազարավոր հայեր են սպանվել: Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում ահաբեկիչները նույնիսկ պայթեցրել են Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցին: Հարյուր տարի տևող ժխտողականությունը բերում է ռադիկալիզմի և կրոնական ծայրահեղականության, ռասիզմի և այլատյացության:

Իսկապես, մեր արձագանքը այս ամենին պետք է հիմնված լինի մեր բոլորի համար համընդունելի արժեքների հիման վրա` ազատության, հանդուրժողականության և փոխըմբռնման, ճանաչման և կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում