Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է միջազգային համայնքի և Իրանի միջև բանակցությունների անցկացման նպատակով տարածք տրամադրել, ինչպես նաև ապահովել հարմարավետ պայմաններ:
Իդրիսովը նշել է, որ իրենք իրենց գործընկերներին վաղուց են հայտնել Իրանի հետ միջազգային համայնքի հարաբերությունների կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին: Եվ որ Ղազախստանը լավագույն օրինակ է, որովհետև կարողացել է հրաժարվել ռազմական միջուկային ամբիցիաներից:
Նա հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն իր արևմտյան գործընկերներին բազմիցս կոչ է արել դադարեցնել Իրանի հետ առճակատումը:
Ղազախստանի օրինակով նա պատմել է, թե ինչպիսի առավելությունների կարող է հանգեցնել միջուկային ծրագրերից հրաժարվելը:









































