Երեքշաբթի օրը Իրաքի Դիալա գավառում առնվազն 70 անզեն մարդ է գնդակահարվել: Զոհերի թվում են եղել նաև կանայք և երեխաներ, որոնք փախչում էին Իրաքի բանակի և ԴԱԻՇ «Իրաքի և Շամի իսլակամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև մարտերի տարածքից: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով Իրաքի խորհրդարանի անդամ Նահիդ էլ-Դայնիին:
«Այսօր երեկոյան աշխարհազորայինները մտել են Բարվանա գյուղ և սպանել ավելի քան 70 տեղի բնակիչների: Դա իսկական սպանդ է»,- ասել է էլ-Դայնին` աջակցելով սունի քաղաքական գործիչների և տեղի ցեղերի ղեկավարների այն կարծիքը, որոնք մեղադրում են շիա գրոհայիններին զանգվածային սպանության մեջ:
Իրաքի ՆԳՆ ղեկավար, գեներալ Սաադ Մաանը հերքում է բոլոր հայտարարությունները` ասելով, որ խաղաղ քաղաքացիների մահվան համար պատասխանատու են ԴԱԻՇ-ի գրոհայինները:









































