ՄԱԿ-ում Հորդանանին, Լիբանանին և Թուրքիային կոչ են անում չփակել սահմանները սիրիացի փախստականների առաջ:
Ինչպես Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը, այս պահին Սիրիայից փախստականների մեծ մասն ուղևորվում է Հորդանան:
Ֆլեմինգը նշել է, որ փախստականների հսկայական ներհոսքը Հորդանան շարունակվում է: Վերջին օրերին Սիրիայից Հորդանան է ժամանել ավելի քան 6,4 հազար մարդ:
Սիրիայում 2011 թ. մարտին բռնկված հակամարտությունը վերածվեց ընդդիմության և կառավարության միջև զինված բախումների: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ հակակառավարական ուժերը դրսից աջակցություն են ստանում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է ավելի քան 60 հազարի, փախստականների թիվը՝ 650 հազարի:










































