Կոալաները, պինգվինները և Էդինբուրգի կենդանաբանական այգու այլ բնակիչներ սկսել են սելֆի անել, գրում է The Scotsman-ը: Վանդակներում սեղղման ուժի ցուցիչներով HTC տեսախցիկներ են տեղադրվել: Սարքերն ակտիվանում են, երբ հետաքրքրասեր կենդանիները դիպչում են դրանց, ասվում է հոդվածում:
Շոտլանդիայի թագավորական կենդանաբանական միությունից Ջոն-Փոլ Օրսին նշում է, որ սելֆիի շնորհիվ կենդանաբանական այգու բնակիչները ցույց են տալիս իրենց «իրական անհատականությունը»: «Մենք զարմացած էինք, թե որքան շատ է նրանց դուր եկել տեսախցիկի առջև լինելը»,- պատմում է Օրսին:
HTC-ի մամլո քարտուղար Բեն Ուոլշը հայտնել է, որ ընկերությունն ուրախ է պատրաստելու տեսախցիկ, որը կարող են օգտագործել կենդանիները: «Մենք գիտենք, որ համացանցում առավել տարածված են կենդանիների՝ տերերի նկարած ծիծաղելի լուսանկարները»,- նշել է նա: Ուոլշի խոսքով՝ վերջապես կենդանիները կարող են միանալ մարդկանց և սելֆի անել:












































