Վրաստանի մաքսատան աշխատակիցները մեծ քանակությամբ կոկաին են բռնագրավել «Նինոծմինդա» մաքսային անցակետում՝ հայ-վրացական սահմանին: Այս մասին հունվարի 26-ին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
«Մեր մաքսատան աշխատակիցները «Նինոծմինդա» մաքսային անցակետում հայտնաբերել են ավելի քան 6 կիլոգրամ կոկաին թմրանյութ, որը փորձել են երկիր մտցնել Բուլղարիայի քաղաքացիներ: Գործը փոխանցվել է ՆԳՆ-ին»,- ասել է Խադուրին:









































