Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մեկնում է Պանամա: Բայց` ոչ միայնակ, այլ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Անահիտ Բախշյանի եւ Միքայել Վարդանյանի հետ: Նրանք, պարզվում է, պիտի մասնակցեն Միջխորհրդարանական միության 124-րդ Վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի օրակարգում փորձեցինք գտնել գեթ մի կետ, թեկուզ ենթակետ, որը հնարավոր լիներ կապել Հայաստանի կամ գոնե տարածաշրջանի հետ, եւ ըստ այդմ` արդարացնել պետական միջոցների նմանօրինակ մսխումը: